Մոռացված Գարունը

Կար մի գեղեցիկ  գարուն։ Այդ գարնանը բոլորը սիրում էին, բայց չգիտեն ինչո՞ւ  էին սիրում և մի օր մի մարդ ասաց.

-Ինչո՞ւ ենք մենք գարնանը սիրում, մենք չգիտենք,  թե գարունը ինչ է, որտեղից է հայտնվել, ինչո՞ւ ենք մենք գարնանը սիրում կամ ինչո՞ւ մյուսների գալուց այդքան չենք ուրախանում և իրար շնորհավորում։

Գարունը լսեց այդ մարդու խոսքերը, նեղացավ և գնաց։  Գարնան ընկերը՝ Ձմեռը, սպասում էր, բայց գարունը չկար։ Ձմեռը հոգնել էր արդեն, մարդիկ դարձել էին մռայլ ու տխուր ձմռան նման։ Բոլորը սպասում էին գարնանը, բնությունը քնած էր մնացել, կենդանիները իրենց բներից դուրս չէին գալիս։ Երկար փնտրելուց հետո մարդիկ հասկացան, որ իրենց խոսքերով նեղացրել են գարնանը, դրա համր էլ գարունը ուշանում է։ Մարդիկ հասկանում էին, որ գարունը ուշանար, կոիշանար նաև ամառը և ամբողջ տարին իրենց հետ կմնար ցուրտ ու մռայլ ձմեռը։ Մարդիկ խնդրեցին Ձմռանը, որ խոսի գարանան հետ, ասի, որ գարունը իրենց համար շատ կարևոր է, իրենց սպասում են։ Վերջապես գարունը եկավ, մարդիկ ուրախացան, նորից սկսեցի իրար շնորհավորել, արևը նորից շողաց, մարդիկ սկսեցին ուրախ ապրել և ամեն տարի անհամբեր սպասում էին գարնանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *