Skip to content

«Ես կարողանում եմ»

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Հարավային
դպրոց
3.3
դասարան

Մարիամ Զախարյան 

Իմ մասին

Ես Մարիամ Զախարյանն եմ։ Ես սովորում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում։

Իմ բլոգը

https://mariamzaxaryan.edublogs.org/

Ես հրատարակել եմ  63 նյութ։

Իմ բլոգի կարգերն են՝

Իմ ուսումնական տարին

Այս ուսումնական տարում ես սովորեցի բլոգով աշխատել, սովորեցի մաթեմատիկայով խաղ սարքել և սովորեցի իմ բլոգում իմ դասերը դնել, հղում ավելացնել ցանկացած տեղ։

Իմ ամենահորինուկը

Ինձ շատ է դուր եկել իմ հորինած «Սուտլիկ մուկիկներ» հեքիաթը։ Ես «Սուտլիկ մուկիկները» գրել եմ Փետրվարի 6-ին 2024 թ։ Ինձ նրա համար է  դուր եկել որովհետև սուտլիկ մուկիկները ամեն ինչ հակառակ էին ասում, դա զվարճալի է։

Սուտլիկ մուկիկներըRead more: «Ես կարողանում եմ»

Խոսող գիրքը. հորինուկը

Կար – չկար մի աղջիկ կար։ Նա գնաց մի օր դպրոց և նրան մեկ հատ գիրք տվեցին։ Նրան ասացին,  որ այդ գիրքը տանը բացի և դպրոցում չբացի։ Նա գնաց տուն և բաց արեց այդ գիրքը և շատ զարմացավ ,որովհետև գիրքը խոսում էր։ Աղջիկը աչքերը տրորեց և  շատ վախեցավ, որովհետև այդ գիրքը խոսում և խոսում էր իսկ աղջիկը այդ գիրքը փակեց բայց այդ գրքից մզցոցն էր էին  դուրս գալիս և աղջիկը ասաց.

_Վերջ, ես հոգնեցի այս գրքից, ես պետք է նրան աղբամանը գցեմ։

Իսկ գրքից մի ուժեղ ձայն եկավ ,աղջիկը գիրքը բաց արեց և գիրքը նրան ասաց.

__ Աղջի՛կ, ինձ մի գցիր աղբամանը ես քեզ կօգնեմ ամեն ինչով։

Աաղջիկը ասաց.

_Ինչո՞վ։

_Խոսելով,-պատասխանեց գիրքը։

_Այո՛,  ես կարողանում եմ խոսելով օգնել,  համ էլ քեզ ասել են դպրոցի ուսուցիչները, որ  ինձ չփչացնես, աղբանաը չգցես և չկորցնես։

Աղջիկը այդ գրքին ասաց.

_Դու ամեն տեղից կարողանում ես լեսլ։

Գիրքը պատասխանեց.

_Այո՛, ես քո պայուսակից էլ կարող եմ լսել։

Աղջիկը ասաց.

_Դու կարող ես այնպես անել, որ դու իմ պայուսակից  խոսես ,  ոչ թե մզմզոց լսվի,  կարող ես այնպես անել որ միայն ես քեզ լսեմ_։

Գիրքը պատասխանեց.

_Այո՛,  ես այդ քո ասածները կարող եմ անել։

Եվ  գիրքը այդ պեսել արեց։ Մի օր աղջկան մի տղա նեղացրեց և գիրքը բարկացավ այդ տղայի վրա, այդ նեղացավ և հեռացավ։ և գիրքը դարձավ նրա պաշտպանը

Բի մոլորակը

Երկիր, որտեղ բոլոր մարդիկ կարագից  են

Մի անգամ մեծ ճամփորդ Անբան Ջովանինոն  հայտնվեց մի երկում, որտեղ բոլոր մարդիկ կարագից էին: Արևից նրանք հալչում էին  ու այդ պատճառով ստիպված էին անընդհատ ստվերում լինել և թաքնվել սառը տեղերում: Նրանց քաղաքում սովորական տների փոխարեն հսկա սառնարաններ էին: Ջովանինոն քայլում էր այդ տարօրինակ քաղաքի փողոցներով:  Մարդիկ կանգնած էին իրենց սառնարան-տան պատուհանների մոտ՝ գլխներին սառցե սրվակներ դրած: Բոլոր սառնարանների դռներին հեռախոս էր կախած, որով հնարավոր էր խոսել տան բնակիչների հետ:

_Բարև,-ասաց Ջովանինոն՝ վերցնելով սառնարաններից մեկի հեռախոսը:

_ Բարև,-պատասխանեցին ներսից:

_Ո՞վ է խոսում,-հարցրեց Ջովանինոն:

-Այն երկրի թագավորը, որի բոլոր բնակիչները կարագից են: Ինձ հարել են ամենաբարձր տեսակի սերուցքից, որ ստացել են շվեյցարական կովերի կաթից: Դուք ուշադրություն դարձրեցի՞ք իմ սառնարանին:

_Ոչ, իսկ ի՞նչ կա որ: Հա՜, հասկացա: Այն մաքուր ոսկուց է… Իսկ ի՞նչ է,   Դուք այդպես էլ դրա միջից դուրս չե՞ք գալիս:

_ Չէ՜, ինչու, մեկ-մեկ դուրս եմ գալիս: Ձմռանը: Երբ ուժեղ սառնամանիք է լինում: Սահում եմ սառցե մեքենայով:

_Իսկ եթե Ձերդ մեծության սահելու ժամանակ արևը դուրս գա՞…Ինչ կլինի այդ ժամանակ:
_Չի կարող արևը դուրս գալ: Դա արգելված է: Ես անմիջապես կհրամայեի իմ զինվորներին նրան բանտ նստեցնել;

_ Չէ՜ մի, բանտ,-բարկացավ Ջովանինոն, գցեց ծխամորճը և գնաց ուրիշ երկրներում ճամփորդելու:

«Բի» մոլորակի վրա գրքեր չկան: Գիտելիքներն անյտեղ վաճառում և գնում են շշերի մեջ: Պատմությունն, օրինակ, վարդագույն ջուր է, նռան հյութի նման, աշխարհագրությունը՝ անանուխի կանաչ ջուր, իսկ քերականությունը անգույն հեղուկ է, ոնց որ հանքային ջուր լինի:
«Բի» մոլորակի վրա դպրոցներ չկան: Ամեն մեկն իր տանն է սովորում: Առավոտյան բոլոր երեխաները, կախված տարիքից, պետք է մի բաժակ պատմություն խմեն, մի քանի գդալ մաթեմատիկա ուտեն և այդպես՝ շարունակ: Պատկերացնո՞ւմ եք, այսքանից հետո երեխաները դեռ կամակորություն են անում:
_ Խելացի եղիր,-համոզում է մայրը: – Մի՞թե դու չգիտես, թե ինչքան համեղ է կենդանաբանությունը: Ախր այն շատ  քաղցր է, է՛: Հարցրո՛ւ Կարոլինային (Կարոլինան նրանց տան էլեկտրական ռոբոտն է):
Կարոլինան   համաձայնում է փորձել շշի պարունակությունը: Մի քիչ լցնում է իր բաժակի մեջ, խմում է և վայելում:
_  Ի՜նչ համեղ է,- բացականչում է նա և անմիջապես սկսում է շարադրել իր ստացած

«Բի» մոլորակը

 

 

«Բի» մոլորակի  գիտելիքները. «Կով՝ որոճացող անասուն, սնվում է խոտով և մեզ շոկոլադե կաթ է տալիս…»:
_ Ա՛յ, տեսնո՞ւմ ես,- ասում է մայրը՝ ինքն իրենից գոհ:
Դե ինչ պիտի անի: Նա մի թեթև գուշակում է, որ խոսքը կենդանաբանության մասին չէ, այլ՝ ձկան յուղի, բայց հետո հավաքում է իրեն, փակում է աչքերը և ծափահարությունների ներքո մի կումով կուլ է   տալիս դասը:
Այնտեղ կան նաև ջանասեր աշակերտներ, կան աշխատասերներ և նույնիկ՝ ուսման ծարավներ: Նրանք արթնանում են կեսգիշերին, զգույշ վերցնում են պատմության շիշը և խմում  մինչև վերջին կաթիլը: Դրանից նրանք շատ կրթված են դառնում:
Մանկապարտեզ հաճախող երեխաների համար էլ ուսումնական կոնֆետներ կան: Դրանք ելակի կամ արքայախնձորի համ ունեն, պարունակում են մի քանի պարզ բանաստեղծություն, շաբաթվա օրերի անվանումները, մեկից մինչև տասը թվերը: Իմ ընկեր տիեզերագնացը ինձ մի այդպիսի կոնֆետ տվեց: Ես այն իմ աղջկան տվեցի, և նա անմիջապես սկսեց Բի մոլորակի լեզվով գրված ծիծաղելի բանաստեղծություն կարդալ: Այն մոտավորապես այսպես էր հնչում.
Անտա-անտա, պերո-պերո,
Պինտա-պինտա, պիմ պերո

 

Ծաղկալանջի դպրոցում. ճամփորդապատում

Այսօր մենք գնացել էինք Ծաղկալանջի դպրոց։ Մենք այդ դպրոցի երեխաներին սովորացրել էնք Word և Paint ծրագրերով աշխատել:   Հետո գնացել էինք պարելու։ Երբ պարեցինք, վերջացրեցինք, գնացինք հաց ուտելու, խաղալու։  Հետո Ծաղկալանջի դպրոցի սովորողները մեզ պատմեցին իրենց  դպրոցի մասին,  ես ընկերացա մի  աղջկա հետ։ Մենք իրենց հրավիրեցինք մեր դպրոց,   նրանք ասացին,  որ յ կգան մաիս ամսին մեր դպրոց։

Գարունն իմ աչքերով

Գարունն իմ աչքերում գեղեցիկ է և նման է պայծառ ծիածանի։ Գարունն ինձ հիշեցնում է դեղին և կանաչ գույները։ Ես սիրում եմ որ գարնանը լինում է պայծառ և արևոտ, ծաղկում են ծաղիկները, երգում են թռչունները ։ Գարնանը տեղում է անձրև բայց հետո լինում է գեղեցիկ ծիածան ։ Ես սիրում եմ որ գարնանը ընտանիքով իջնում ենք դուրս և երբ անձրև է գալիս ես սիրում եմ վերցնել գարնանը իմ հովանոցը։ Գարունն ինձ համար շատ թարմ է և գարնանը երկինքը նման է կապույտ գետակի։ 

ՓԱՅՏԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Մենք  գնացել էինք Փայտարավեստի թանգարան, մենք այնտեղ տեսանք մեծ գդալներ, օրորօցներ և որ երեխաին դնում էին այդ օրորոցի վրա և նրա շորով կապում էին կամ վերևից կամ ներքևից։ Այնտեղ տեսանք դուդուկ, շվի։ Մենք այնտեղ տեսանք փայտե արձաններ և տեանք, որ գդալներ, որոնց պոչի վրա կար նախշեր։ Մենք գնացինք, երգեցինք, պարեցինք այգում։

Մայրիկագովք

Նախշուն երկինք ես  ինձ համար։
Արևի պես փայլում ես։

Րոպեներն չանցած կարոտում եմ քեզ։

Երազներումս ամեն տեղ հայտնվու ես, իմ սիրելի մայրիկ։

Մոռացված Գարունը

Կար մի գեղեցիկ  գարուն։ Այդ գարնանը բոլորը սիրում էին, բայց չգիտեն ինչո՞ւ  էին սիրում և մի օր մի մարդ ասաց.

-Ինչո՞ւ ենք մենք գարնանը սիրում, մենք չգիտենք,  թե գարունը ինչ է, որտեղից է հայտնվել, ինչո՞ւ ենք մենք գարնանը սիրում կամ ինչո՞ւ մյուսների գալուց այդքան չենք ուրախանում և իրար շնորհավորում։

Գարունը լսեց այդ մարդու խոսքերը, նեղացավ և գնաց։  Գարնան ընկերը՝ Ձմեռը, սպասում էր, բայց գարունը չկար։ Ձմեռը հոգնել էր արդեն, մարդիկ դարձել էին մռայլ ու տխուր ձմռան նման։ Բոլորը սպասում էին գարնանը, բնությունը քնած էր մնացել, կենդանիները իրենց բներից դուրս չէին գալիս։ Երկար փնտրելուց հետո մարդիկ հասկացան, որ իրենց խոսքերով նեղացրել են գարնանը, դրա համր էլ գարունը ուշանում է։ Մարդիկ հասկանում էին, որ գարունը ուշանար, կոիշանար նաև ամառը և ամբողջ տարին իրենց հետ կմնար ցուրտ ու մռայլ ձմեռը։ Մարդիկ խնդրեցին Ձմռանը, որ խոսի գարանան հետ, ասի, որ գարունը իրենց համար շատ կարևոր է, իրենց սպասում են։ Վերջապես գարունը եկավ, մարդիկ ուրախացան, նորից սկսեցի իրար շնորհավորել, արևը նորից շողաց, մարդիկ սկսեցին ուրախ ապրել և ամեն տարի անհամբեր սպասում էին գարնանը։

Հովհաննես Թումանյան «Շունն ու կատուն» 1886թ



Skip to toolbar